Միտքս հանկարծ բան թելադրեց, Ու ես իսկույն անցա գործի․
Խորհրդավոր հյուրերս
Կարդալ ամբողջը →Միտքս հանկարծ բան թելադրեց,
Ու ես իսկույն անցա գործի․
Սեղան գցեմ ճոխ ու առատ,
Հրավիրեմ թանկ հյուրերի…
— Ողջո՜ւյն, պարո՛ն ՎՍՏՀՈՒԹՅՈւՆ,
Հրամեցե՛ք վաղը մեր տուն…
Ես Ձեզ այնքան վստահեցի՝
Առաջինը Ձեզ զանգեցի…
— Ի պատիվ մեծ վստահության՝
Սիրով կգամ ես անպայման…
— ԲԱՐՈՒԹՅՈՒ՞ՆՆ է… Ճի՞շտ եմ զանգել…
— Այո՛, ես եմ, անգի՛ն ընկեր,
Ասա՛՝ ինչպե՞ս ես քեզ օգնեմ,
Պատրաստ եմ միշտ սատար կանգնել…
— Օգնությունդ կլինի այն,
Որ չմերժես ինձ, բարեկա՛մ,
Վաղը` ուղիղ ժամը յոթին,
Համեցե՛ք մեզ՝ մեծ ընթրիքի…
— Թե չվազեմ այլ օգնության,
Բարի սրտով կմիանամ…
— Մեծարգո՛ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ,
Հազար անգամ ներողություն,
Սակայն ունեմ ազնիվ խնդրանք…
Արդարաբար ինձ չե՛ք մերժի,
Կմիանաք մեծ խնջույքին…
— Վաղն ինձ համար ծանր օր է՝
Ծանր գործե՜ր…Դատավճի՜ռ..
Եթե արդար ելք ունենամ,
Ազնվաբար կմիանամ…
— ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ կարծես տանը չէ…Տեսե՛ք,զանգերիս չի պատասխանում…
Լա՛վ… Ելքը գտա՝կթողնեմ նրան
Սիրալիր ու ջերմ հաղորդագրություն…
— Ողջո՜ւյն, լավագույն, վե՜հ, առաքինի,
Չմերժե՛ք հանկարծ ինձ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈւ՜Ն…
Հավաքվելու ենք վաղը ընթրիքի,
Առանց Ձեզ չկա էլ զսպվածություն…
—Գիտե՞ս,լցվել եմ,դարձել օվկիանոս,
Կարող եմ սրտանց մեծ բաժին հանել…
Համբերությունն էլ իր սահմանն ունի,
Հեշտ չէ ինքս ինձ միշտ գերազանցել…
— Ձե՛րդ բարձրություն, ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅՈ՛ՒՆ,
Ողջունում եմ Ձեզ…
Վաղն աշխատանքն ավարտելուն պես
Համեցե՛ք շուտ մեզ…
—Օ՜յ,զբաղված եմ,շատ են գործերս,գուցե չստացվի…
—Կնեղանամ խիստ,հանգիստ վերցրեք,
Դուք չեք դիմանա առանց հանգստի…
—Լա՛վ,կաշխատեմ գալ,բայց երկու ժամով.հերթափոխի եմ…
ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆՆ ու ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ հետս կբերեմ.մենք կողք-կողքի ենք…
—ԱՌՈՂՋԻՒԹՅՈ՞ՒՆ,հիվա՞նդ ես ինչ է,ինչու՞ ես հազում…
—Մրսած եմ փոքր-ինչ,թեթև մի բան է,իսկ ո՞վ չի մրսում…
—Դե ապաքինվեք ,որ առողջ-առողջ վաղը հյուր գաք ինձ,
Ճամփին վերցրեք Դուք ՈՂՋՈՒԹՅԱՆԸ և ուրիշ ոչինչ…
—Օ՜,մեծապատիվ ու միշտ սպասված մեծ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈւՆ,
Վաղը խնջույք է,երջանիկ ընթրիք,երգ ու խնդություն…
—Հավաքվելու ենք ուրախ ցնծության
Ու ,ի՞նչ է,առանց ջինջ ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն…
Որտեղ որ լինեմ,իմ կողքին է նա,
Անկրկնելի է արժեքը նրա…
✻ ✻ ✻
Ճոխ սեղանի շուրջ
Նստած են ահա հյուրերս անգին,
Նույնիսկ ուշացած ,սակայն մեծ փնջով
Ներս մտավ հյուրս՝ինձ ՀԱՎԱՏԱՐԻՄ…
Ճաշակում էինք ուտեստ ու խմիչք,
Բարձրացնում կենաց, քթի տակ երգում,
Սակայն ինչ-որ բան թերի էր կարծես,
Թեպետ հյուրերս չէին դժգոհում…
Մինչ ես անհանգիստ մտորում էի՝
Ինչն է պատճառը թերարժեքության,
Լույսերի ներքո դռները բացվեց,
Լավագույններն իսկույն ներս մտան…
Վստահությունը հավատով լցվեց,
Բարին բարությամբ բարիքներ գործեց…
Արդարությունն արթնացրեց հույսը,
Բարօրությունը ՝գալիքի լույսը…
Համբերությունն իր թասը պարպեց հավատով լցված,
Առողջությունը բաժակ բարձրացրեց՝քաջառողջ դարձած…
Երջանկությունը երջանկությունից աչքերը փակեց ,
Աղավնափետուր ու խաղաղատենչ նստակցին փարվեց…
Խաղաղության մոտ արթնացավ հույսը,
Մեծացավ հավատն ,ու սերը հորդե՜ց…
Լիարժեք դարձավ բարի երեկոն,
Բարձրարժեքությամբ իմ տունը լցվեց…
Դե ինչ, ընթերցո՛ղ,կարո՞ղ ես ասել,
Թե ովքեր էին հյուրերն իմ անկոչ,
Որ նրանց մուտքից լիարժեք դարձավ ,
Լցվեց երեկոն լույսով ու սիրով…
Թե կռահեցի՛ր՝ ուրեմն ՝կեցցե՛ս,
Միացի՛ր իսկույն խնջույքին այս մեծ…
Ես էլ բարձրարժեք մաղթանքս հղեմ
Ընթեցողներիս՝ՀՈՒՅՍ,ՀԱՎԱՏ ու ՍԵՐ…
Ա. Ալավերդյան, 2026թ.